«STEM Expo 2025» խորագրով ԳՏՃՄ կրթությանը և նորարարությանը նվիրված միջոցառումը թիրախավորում է ARPA Institute-ի կողմից ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ իրականացվող երկու կարևորագույն ծրագրերի փոխկապակցումը.
- Stemar կրթական ծրագիր – Սույն ծրագրի նպատակն է խթանել ԳՏՃՄ նախագծահեն ուսուցման մոդելի կերտումն ու տարածումը՝ կրթական ռեսուրսների, ֆիզիկական մոդուլների, համագործակցային հարթակների, ուսուցիչների վերապատրաստման և շարունակական աջակցության տրամադրմամբ: Ծրագիրը ուղղված է երիտասարդների վերլուծական մտածողության, գիտական մտածելակերպի, համայնակենտրոն արժեքների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ ձևավորելով համագործակցային գիտական համայնք և կայուն նորարարական միջավայր:
- Ադրին Ղարախանու անվան ամենամյա հայտնագործությունների մրցույթ երիտասարդ գիտնականների համար – Սույն ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների աշխատանքն ու նորարարությունը ԳՏՃՄ ոլորտներում։
«STEM Expo 2025» միջոցառման ընթացքում 19 դպրոցներից 200+ աշակերտներ և 30+ STEM ուսուցիչներ ինտերակտիվ եղանակով կներկայացնեն իրենց նախագծերի արդյունքները, իսկ միջոցառման երկրորդ հատվածը նվիրված կլինի Հայտնագործությունների մրցույթի 9 հաղթողների պատվավոր մրցանակաբաշխության արարողությանը։
«STEM Expo 2025» միջոցառման շնորհիվ մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը․
- Ապահովում է ոլորտի մասնագետների և երիտասարդ նորարարների միջև ուղիղ կապ՝ խրախուսելով համագործակցությունը և փորձի փոխանակումը։
- Զարգացնում է թիմային աշխատանքն ու ստեղծարարությունը՝ ընդգծելով STEM-ի դերը համատեղ լուծումներ գտնելու գործընթացում։
- Հիմնադրում է շարունակական կրթության և նորարարական գաղափարների տարածման հարթակ՝ աջակցելով գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացմանը։
«STEM Expo 2025» միջոցառումն ընդգրկում է՝
- STEM միջդպրոցական ինտելեկտուալ խաղ – Միջդպրոցական թիմերով ինտելեկտուալ մրցույթ, որի նպատակն է զարգացնել թիմային ոգին և քննավերլուծական մտածողությունը։
- Նախագծերի ցուցադրություն – Աշակերտների կողմից նախագծերի ինտերակտիվ ներկայացում։
- Պանելային քննարկում – Աշակերտների կողմից առաջնորդվող քննարկում STEM ոլորտի մասնագետների հետ՝ ոլորտի հեռանկարների և մարտահրավերների շուրջ։
- Հայտնագործությունների մրցույթի մրցանակաբաշխություն – Պարգևատրում գիտության ոլորտում նշանակալի հայտնագործության համար։
📅 Ամսաթիվ՝ Ապրիլի 19, 2025թ․
📍 Վայր՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճ
⏰Ժամ՝
- Stemar կրթական ծրագրի Expo` 11:00-16:30
- Հայտնագործությունների մրցույթի մրցանակաբաշխություն՝ 16:30-18:00